

Հայաստանի Մտավորականների խորհուրդն այսօր լրագրողների օգնությամբ հանրության է փոխանցել Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իրենց առարկություններն ու մտահոգությունները, և կոչ արել ընթերցել փոփոխությունների նախագիծը և հանրաքվեին մասնակցել առաջնորդվելով Հայաստանի ապագայի կառուցման տեսլականով և խղճի թելանդրանքով:
«Ներկա սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններում Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտություն չկա»,-այսօր հայտարարեցին մտավորականները, կասկած հայտնելով, որ հանրաքվեի միջոցով փորձ է արվում շեղել հանրության ուշադրությունը հրատապ լուծում պահանջող հարցերից, որոնց լուծումն այսօր ավելի հրատապ է երկրի առաջընթացի ու կայունության համար, քան Մայր օրենքի փոփոխությունը:
Մտովորականներին նաև հուզում է հետևյալ հարցը, կառավարման համակարգային փոփոխության պարագայում, ով պետք է խոսի հանրապետության անունից՝ վարչապետը, ԱԺ նախագահը, ՀՀ նախագահը, որը զրկվում է բոլոր իրական լիազորություններից, թե կառավարող կուսակցության նախագահը: Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը նախագծում տեսնելով վատ և լավ դրույթներ, մեջբերում է այլ պետությունների Սահմանդրություններն ու արված փոփոխոթւյունները, և նշում, ոչ մի հանգամանք չէր կարող խանգարել իշխանությանը երկրի առջև ծառացած խնդիրներին համակարգային լուծում տալ կառավարման ներկա գործող մոդելի շրջանակներում:
«Այո»-ի և «Ոչ»-ի արանքում կանգնած են մտավորակնները: Ուզում եմ հարց տալ «Ոչ»-ին և «Այո»-ին: Ինչու են ՈՉ ասողներն այդքան անհանգստացած, իրենք են քանդել այս երկիրը: Այսօրվա այս ճահիճը՝ գարշահոտությամբ, ջրերը գալիս են 25 տարի և լցվում այստեղ: Հիմա ասենք Այո, պարոնայք, ով էր ձեզ խանգարում գեղեցիկ երկիր կառուցել, իշխանությունը դուք եք, պառլամենտը դուք եք»:




