
Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների կամ հայերի տուժած լինելու մասին տեղեկություններ դեռևս չկան: Այս մասին հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է ավելի քան 150 մարդ, 99 մարդ գտնվում ծայրահեղ ծանր վիճակում:




