
Քամու հետևանքով Հայաստանի մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, նոյեմբերի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ քամու հետևանքով հոսանքազրկված են Արագածոտնի մարզում` 14 գյուղ և Աշտարակ քաղաքը` մասամբ, Կոտայքի մարզում` 2 գյուղ:




