Քաղաքական

ԲՀԿ-ն «ԱՅՈ» է ասում սահմանադրական փոփոխություններին

hasmikdilanyan
Դեկտեմբերի վեցին մեր երկրում տեղի է ունենալու Սահմանադրական փոփոխությունների    հանրաքվեն: Քարոզչությունը սկսված է, ինչպե՞ս է  Բարգավաճ  Հայաստան կուսակցությունն անցկացնում քարոզչությունը, ակտիվ, թե պասիվ, մարզերում, թե հեռուստա ու ռադիոեթերում: Հարցերի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար Վահան Բաբայանի հետ:

 

ԲՀԿ ԱՅՈ է ասում սահմանադրական փոփոխություններին. ԲՀԿ խմբակցությունը կողմ քվեարկեց նախագծին ու հենց այդ  պահից էլ սկսեց հանդիպումները կուսակիցների ու  շարքային քաղաքացիների հետ: ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Վահան  Բաբայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հստակեցրեց կուսակցության քարոզչական որոշ քայլեր:  Բաբայանի  փոխանցմամբ,  ԲՀԿ պատգամավորները և  քարոզչական խմբերը այցելում են արդեն  ՀՀ մարզեր,  հանդիպումներ են ունենում  և  տարածքային կառույցներում և համայնքներում: ԲՀԿ ակտիվ է  լինելու նաև եթերում.

«ԲՀԿ ակտիվ մասնակցում է կուսակցության ղեկավար կազմի ուղերձններն են հիմնականում առաջիկա օրերին եթե հեռարձակվում, ինչպե սնաև պատրաստվում ենք այլ ստաշչատեգիայով ենրկայացնել այն կետերը, որոնց շուրջ պետք է լինի համախմբում և փոփոխություտններլ նաև ակտիվոերն մասնակցլու ենք բոլոր տիպի շոու ծրագրերի, բոլոր հաղորդումենրին, որոնք լուսաբանելու են եթերով, Սահմանադրական փոփոխությունները»:

Վահան Բաբայանի տեղեկացմամբ, կուսակցության՝  Հանրապետության փողոցի վրա գտնվող գրանսենյակը այս պահին շտաբի գործառույթներ է իրականացնում: Բոլոր ՝ 65 տարածքային գրասենյակներն  իրականացնում են շտաբային աշխատանքներ, ամեն ինչ իր բնականոն հունով է ընթանում: Իսկ հանդիպումներն ավելի շուտ են սկսել՝ մի պարզ պատճառով,  որպեսզի կարողնան  լայնածավալ աշխատանքը հասցնել ավարտին:

Քարոզչության ընթացքում ԲՀԿ-ն  նոր որակի քայլեր է խոստանում:

Կարդացեք նաև

Back to top button