

Երևանում այսօր մեկնարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի 16-րդ նիստը: Այն հայկական կողմից համանախագահում է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ Եվրոպական կողմից՝ Արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Կողմերը երկուստեք ընդգծել են ՀՀ-ԵՄ նոր հարաբերությունների կարևորությունը:
Վիգանդը հայտարարել է, որ փորձելու են խորացնել հարաբերությունները՝ բոլոր ոլորտնեում՝ ունենալով ՀՀ-ԵՄ ընդհանուր համաձայնագիր: Նախատեսվում է ստեղծել ավիացիոն ընդհանուր տարածք՝ Հայաստանի գործարարների համար ապահովելով արտահանման լավագույն պայմաններ:
ՀՀ-ում նախատեսվող Սահմանադրական փոփոխությունների շրջանակներում նաև քննարկվում են ժողովրդավարությանը վերաբերող հարցեր՝ փորձելով անել հնարավորինս՝ փոփոխություններն առավել արդյունավետ անցկացնելու համար: Գունար Վիգանդը հայտարարել է, որ քնարկվել են նաև սահմանային միջադեպերին վերաբերող հարցեր. «Մենք ցանկանում ենք սահմաններում կայունության ապահովում»,-հայտարարել է Եվրոպացի պաշտոնյան:




