
Համացանցում հայտնվել է Մոսկվա–Երևան ավտոբուսի շրջվելու պահը: Այն ֆիքսել է հանդիպակաց ընթացող մեքենայի տեսակցիկը:
Նշենք, որ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Մոսկվա–Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով 8 զոհված քաղաքացիներից 5-ի անունները: Նրանց ինքնությունը ճշտվել է։
1. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947 թ.),
2. Գագիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961 թ.),
3. Հրաչ Բադալյան,
4. Գագիկ Ստեփանյան,
5. Վաղուշ Ստեփանյան:




