Հասարակություն

Ինչո՞վ է գրավիչ Հայաստանը զբոսաշրջիկների համար

arminegevorgyan
Վերջին  մեկ տարվա կտրվածքով  10 տոկսով ավելացել են Հայաստան այցելող զբոսաշրջիկների  թիվը: Նրանց  բացի պատմական ու վանական համալիրներից  գրավում է  գյուղական կյանքը:  Զբոսաշրջության դինամիկ զարգացման համար սակայն կան մի շարք խոչընդոտներ, քարքարոտ ճանապարհներ,ավիատոմսերի թանկ գներ, այլն:

 

Ո՞րն է Հայաստանի բրենդը, և ինչո՞ւ են  օտարերկրյա զբոսաշրջիկները  նախընտրում գալ Հայաստան:  Հիմնական հարցադրումներից մեկն է, որն ուղղում ենք տուրիզմի ոլորտի մասնագետներին`թե՛ մասնավոր, թե՛ պետական սեկտորի ներկայացուցիչներին:

Պետականորեն առաջին քրիստոնյա երկիրն ենք, ունենք հիանալի ժողովուրդ, ավանդույթներով հարուստ ընտանիքներ, պատմամշակութային հուշարձաններ…փոխաբերական իմաստով էլ ասած առաջին զբոսաշրջիկը՝ Նոյը, նույնպես առաջինը Հայաստան այցելեց:

էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը  ասում է, որ 2015 թվականի առաջին վեց ամսում՝ 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է 1.8 տոկոսով:

2015 թվականի երկրոդ եռամսյակի ցուցանիշներով Հայաստան է ժամանել ավելի քան 500 հազ. զբոսաշրջիկ:  Հիմնականում Հայաստան են ժամանում ՌԴ-ից, Վրաստանից, ԵՄ երկրներից, Իրանից, ԱՄՆ-ից ու այլ երկրներից։

Սակայն Հայաստանում ոլորտի պատասխատուները ու գործարար հատվածը վաղուց հասակացել է, որ ավանդական հուշարձաններն  ու վանական համալիրները  բավար չեն զբոսաշրջիկներ գրավելու համար. պետք է նոր բան առաջարկել:  Մեր հարցումները մի քանի տուր օպերատորների հետ պարզեց, որ Հայաստան եկող տուրիստներին հատկապես նման առաջարկներն են հետաքրքիր: Օտարերկրացիներին  հատկապես գրավում է  գյուղական տուրիզմը:

Հայկական գյուղերը բավականին գրավիչ են, ինքնատիպ կենցաղ ունեն…  Զբոսաշրջիկներին  անգամ  դրսի փայտե զուգարաններն են  գրավում:  Հաճախ նրանք առավոտյան մասնակցում են կովերի կթմանը, խոտհունձքին, գինու թորման պրոցեսին: Նրանց նաև գրավում է հայկական չրերի, մուրաբաների, գաթաների, պատրաստմանը մասնակցելը:

Սակայն, մինչ այդ ամենին ականատես լինելը տուրիստները ամեն անգամ անցնում են փոքրիկ փորձություններով, քանի որ  Հայաստանում շարունակում են խնդիր մնալ միջհամայնքային ճանապարհները, տեղեկատվական վահանակները, ճանապարհներին գրեթե բացակայող պետքարանները:

Չնայած 2015 թ-ին տուրիզմի բնագավառում մեծ առաջըթաց գրանցվեց, քանի որ կային մի քանի նպաստող գործոններ` ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը, Ցեղասպանության 100 –տարելիցին նվիրված միջոցառումները, մայիսյան եռատոներ, բայց տուրօպերատորների  համար շարունակում է  գերխնդիր մնալ այն, որ  Հայաստանը դրսում քիչ է գովազդվում:

Ոլորտի պատասխանտու Մեխակ Ապրեսյանը չի հերքում, որ նման խնդիր առկա է, բայց և նշում է, որ 2000 թվականից մինչ օրս բավականին աշխատանքներ են  տարվել: Վերջինս թվարկում է բոլոր այն երկների անունները, Լեհասատան, Արգետինա, Ֆրասիա, Ամերիկա, որոնք  նկարահանել են Հայաստանի մասին  վավերագրական  ու ճանաչողական ֆիլմեր: ՀՀ կառավարությունը կազմակերպել է  ճանաչողական այցեր, Հայաստանի մասին խոսել են միջազգային ցուցահանդեսներում:

 

Վերջին տարիներին էլ որպես այլընտրանքային զբոսաշրջային ուղղություն Ապրեսյանը մատնշում   է ոչխարի խուզման, լավաշի, խորովածի, տոլմայի, գինու փառատոնների անցկացումը: Այս փառատոները նպաստում են զբոսաշրջային այլ ձևերի զարգացմանը: Հատուկ այդ փառատոններին գալու համար արդեն զբոսաշրջային փաթեթներ են վաճառվում:

Մեկ ուշագրավ փաստ ևս. եթե 2000-ին Հայաստանում ընդամենը 3-4 հյուրանոցներ կար ,այն էլ` միայն Երևանում, ապա այսօր արդեն հյուրանոցային ցանցը համալրվել է  330-ով, 200 զբոսաշրջային տներով, որոնց 60 տոկոսը` մարզերում:  Եթե նախկինում Հայաստանը գրավում էր միայն տարեց զբոսաշրջիկին, և 2006-2007թթ. երիտասարդները կազմում էին  6 տոկոս, ապա  2013թ. հետազոտության տվյալներով `25-36 տարեկան զբոսաշրջիկները ընդհանուր թվի մեջ կազմել են 34 տոկոս:

Կարդացեք նաև

Back to top button