Հասարակություն

Գենետիկ հիշողությունը կհաղթի ռաբիսին

alisagevorgyanlilitmuradyan
Հայկական երաժշտությունը համացանցում. ինչ է առաջարկում համացանցը հայկական երաժշտություն փնտրելիս: Ինչ են փնտրում երեխաները համացանցում, հայկական ազգային երաժշտության ոսկե հավաքածուն, թե այն, ինչին նրանց ականաջները վարժվում են մանկուց անճաշակ երաժշտություն մատուցող զբոսայգիներում: Հարցերի պատասխանները՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:

 

 

Որպես հայկական երաժշտություն մատուցվող անօրակ ու անճաշակ ստեղծագործություններ՝ մի քանի միլիոն դիտումներով ու «լայք» կոչվածներով: «Համացանցը ռոբոտ է, մեքենա, և հենց սա է մատուցում աշխարհին հայկական երաժշտություն անվան տակ»,-ասում է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը, ում խոսքով հենց այս տխուր պատկերն էր, որ երկու տարի առաջ դարձավ  նախագծի իրականացման շարժառիթը:

Նախագիծն իրականացրեց  «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը՝ նպատակ ունենանով ստեղծել  միջազգային չափանիշներին համապատասխան  հայկական ժողովրդական  և հոգևոր երգերի  ժամանակակից թվային ձայնադարան: Մեկ ու կես տարվա ծավալուն և հետևողական աշխատանքի արդյունքում  այդ ձայնադարանում հավաքվեցին  հայկական ազգային երաժշտության  ոսկե հավաքածու համարվող  մոտ  600  ստեղծագործություններ, որոնք արդեն հասանելի են հեղինակային իրավունքի տեսանկյունից անխոցելի www.armenianmusic.am կայքում:

«Ինչ են փնտրելու այս երեխաները համացանցում, հայկական ազգային երաժշտության  ոսկե հավաքածուն, թե այն ինչին նրանց ականաջները վարժվում են մանկուց նման զբոսայգիներում» հարցիս Արմեն Մարիտիրոսյանի պատասխանը բավականին լավատեսական էր՝ հաղթելու է գենետիկ հիշողությունը:

Տեղին կլինի հիշել կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի խոսքերը, ում բնորոշմամբ  երաժշտությունը ձայնային ալիք է,  որը ներթափանցելով մեր ականջներից ներս փոփոխություններ է անում բջջի կառուցվածքում: Այն բուժիչ ներգործություն է ունենում հատկապես  այն ազգի ներկայացուցիչների վրա, որոնց ֆիզիկական կառուցվածքը համապատասխանում է  տվյալ երաժշտական ալիքին: Ըստ կոմիտասագետի՝ սա արդեն վաղուց հաստատված տեսություն է: Ըստ նրա՝ Կոմիտասի երգերը տիեզերական ելևէջներից կազմված երգեր են, որոնք  բնական և ոչ թե արհեստական բջիջ են կրում: Այդ երգերի կառուցվածքում իշխում է տիեզերական օրենքը, որը փոխանցվել է հազարամյակներով:

Արթուր Շահնազարյանի ևս մեկ բնորոշումներից մեկը. մենք ունենք ֆիզիկական  հայրենիք ու հոգևոր հայրենիք: Եթե առաջինը հայ զինվորի շնորհիվ այսօր լավ պաշտպանված է, ապա հոգևոր հայրենիքի սահմանն անպաշտպան է: Թշնամին  ներխուժել է այնտեղ ու գրավել բավականին տարածքներ, բայց մենք հաղթելու ենք, եթե վերագտնենք մեզ, ճանաչենք միմյանց ու միմյանց մեջ ճանաչենք նաև մեր տեսակը:

Կարդացեք նաև

Back to top button