Տնտեսական

Տարբերակված մոտեցում՝ վարկառու խաղողագործներին, աջակցություն՝ տնտեսվարողներին

hasmikdilanyanarminegevorgyan
Հանրապետությունում ավարտին է մոտենում կարտոֆիլի բերքահավաքն ու խաղողի մթերումը:   Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է, որ եղանակային  անկայունությամբ պայմանավորված, հիմնականում Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում քիչ քանակությամբ, սակայն, կարտոֆիլ է մնացել հողի տակ: Տեղումների դադարից հետո  աշխատանքները կավարտվեն:  Փոխնախարարը խաղողի  մթերմանն ու դրա հետ կապված  խնդիրներին էլ է անդրադարձել՝ վստահեցրել, որ պայմանագրերում նշված ժամկետներից  գումարների վճարումը  չպետք է ուշանա: Թե որքան է խաղողի մթերման դիմաց գյուղացիներին կուտակած պարտքը, դեռ հաշվարկվում է: ԿԲ-ի հետ քննարկումներ են սկսվել ու չի բացառվում, որ  վարկային պարտավորություններ ունեցող  խաղող մթերած և գումար դեռ չստացած գյուղացիներին, տարբերակված մոտեցում ցուցաբերվի:  Թե ինչպիսի՞ դեռ փակագծերը չեն բացվում: Պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ ազատ միջոցների պակաս ունեցող տնտեսվարողներից մի քանիսին   կառավարությունը հնարավորություն է տվել օգտվել սուբսիդավորված վարկերից:  Մի  քանի վերամշակող ընկերություն 9,5 տոկոսով երկարաժամկետ վարկեր են ստացել՝ իհարկե գրավադրված գույքի պարտադիր պայմանով:

Ագրագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր իր մտահոգություններն է փոխանցել: Կարտոֆիլի բերքահավաքի ու խաղողի մթերման հետ կապված խնդիրները՝ «Ռադիոլուր»-ի թեմատիկ անդրադարձում:

Back to top button