Տնտեսական

Հարկային նոր օրենսգիրքը ուժի մեջ կմտնի 2018թ-ին

hasmikdilanyan
Հարկային նոր օրենսգիրք
, որը ուժի մեջ կմտնի 2018թ-ին: Մինչ այդ, մինչև տարեվերջ կառավարությունն առաջարկում է ակտիվ քննարկումներ ծավալել,  իսկ 2016թ այն ուղարկել ԱԺ: Հարկային նոր օրենսգրքի նախագիծը հաստատվել է  այսօր՝ կառավարության նիստում: Ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը հայտարարել է, որ հարկային  օրենքները, պետք է լինեն միանշանակ  ու մեկնաբանելի ինչպես հարկային մարմինների, այնպես էլ հարկատուների համար: Հարկային նոր օրենսգրքում նախատեսվում է  կրճատել արտոնությունները՝ նախապատվությունը տալով սուբսիդիաիներին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ «Այս մոտեցումը ողջունելի է, եթե իհարկե հնարավոր է արդյունավետ իրականացնել նման հասցեագրված սուբսիդավորումը»:

«Ինձ անհրաժեշտ են հիմնավորումներ, որ արտոնություններից հրաժարումը ոչ թե վատացնում, այլ իրականում լավացնում է դրա կարիքն ունեցող մեր քաղաքացիների վիճակը:  Այսօր նախագիծը պետք է քննարկել, սակայն մինչ դրա ընդունումը յուրաքանչյուր տնտեսվարող պետք է նախագծի մասին տեղեկացված լինի, հայտնի իր մտահոգությունները և ստանա պատասխաններ»:

Հ.Աբրահամյանը հանձնարարել է  էկոնոմիկայի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության, առողջապահության, կրթության և գիտության նախարարներին մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնեն իրենց ոլորտի ներկայացուցիչների քննարկումների ժամանակացույցը:

Նաև հորդորում եմ պետական մարմիններին ևս ակտիվորեն քննարկեն այս նախագիծը, քանի որ Հարկային օրենսգիրքը շատ կարևոր փաստաթուղթ է մեր տնտեսության զարգացման համար»,- նշել է վարչապետը:

 

Կարդացեք նաև

Back to top button