

Աստծուն մոտ ու թշնամուց ոչ հեռու. 1800 մետր բարձրության վրա գտնվող Վայոց ձորի Խաչիկ գյուղն իր հոգսերով, խնդրիներով ու նաև մեծ լավատեսությամբ: Պատերազմի տարիներին մեծից փոքր այստեղ բոլորը պայքարում էին: Կռվեցին, գյուղը պահեցին ու մնացին այնտեղ ապրելու, բայց այսօր Խաչիկից հեռացողներ կան:
«Սովետը քանդվելուց հետո գործ չունի»,-ասում է: Մյուս որդուն աշխատանքի որոնումները Երևան են հասցրել: Մենք նկատեցինք, որ ինչպես Հայասատնի բազմաթիվ համայքներում, Խաչիկում էլ կամաց-կամաց վերանում են հայկական ավանդական թոնիրները ՝ իրենց տեղը զիջելով, այսպես ասած, նոր տեխնոլոգիաներին: Սրանով թխելը արագ ու հեշտ է ստացվում, գյուղացի կնոջ գործը թեթևացել է, բայց մի տեսակ խորթ է: Խաչիկի տեխնիկական առաջընթացը 70-անց Էմմա Հայրապետյանին,կարծեք, առանձնապես չի ոգևորել:
Համայնքի խանութի պարտացուցակում մեր այցի ընթացքում 3,5 միլիոն դրամ պարտք էր գրանցված: Խանութի աշխատակցուհի Աիդա Վարղամյանը, սակայն, չդժգոհեց: մարդիկ հենց գումար ունենում են, բերում վճարում են: Նրա դժգոհությունները վերաբերում էին համայնքի կենցաղային խնդիրներին: Խաչիկում մինչ օրս գազ չկա: Ոռոգման ջուրն այստեղ ևս խնդիր է:
Խաչիկցի Նունե Պողոսյանը խնդիրներին այլ կերպ է արձագանքում, մի տեսակ՝ մարտական «Գյուղ կա , որ հոգս չլինի: Պիտի դիմադրենք ու հաղթահարենք»,-ասում է: Չորս աղջիկներից երեքը դրսում են ամուսնացել: Ռուսաստան, Բելառուս, Արենի: Երեք ուղղություններից էլ ամուսնու հետ Խաչիկը լքելու առաջարկություն է ստացել, բայց անպատասխան:
Խաչիկցի Նունեն իր լավատեսությամբ զիջում է միայն Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին: Լավատեսության հարցում պետական պաշտոնյաններն, իսկապես, անգերզանցելի են: Լրագորղների հետ զրույցում մարզպետը նշեց, որ բնության բարեհաճության ու կառավարության օժանդակության շնորհիվ ոչ միայն Խաչիկում, այլև ողջ Վայոց ձորում գյուղատնտեսական տարին հրաշալի մեկնարկ է ունեցել: Խաչիկում ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար ջրամբար կառուցելու օժանդակության խնդրանքով էլ վարչապետին են դիմել: Մարզպետը գրեթե համոզված է ՝«Արձագանքը չի ուշանա»:




