
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այսօր Սիրահարների այգում սկսել են բողոքի ակցիան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Ապա նրանք դուրս են եկել Բաղրամյան պողոտա, որտեղ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում է տեղի ունեցել։ Բերման են ենթարկվել ցուցարարներից մի քանիսը։















