Հասարակություն

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել բարերար Վահագն Հովնանյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել բարերար Վահագն Հովնանյանի ընտանիքին:

Ցավակցական հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա բարերար, հայ ժողովրդի արժանավոր զավակ Վահագն Հովնանյանի մահվան մասին:

Վահագն Հովնանյանը բացառիկ անձնավորություն էր, մեծ հայրենասեր, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հարազատ ժողովրդին, հայոց անկախ պետականության զարգացմանը և զորացմանը, համահայկական խնդիրների լուծմանը: Նրա գործուն մասնակցությամբ իրականացվել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Վահագն Հովնանյանի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:

Կարդացեք նաև

Back to top button