
Ստամբուլում՝ զբոսաշրջիկների մոտ մեծ հռչակ վայելով Դոլմաբախչե պալատի մոտ այսօր կրակոցներ են հնչել։ Որոշ ականատեսներ հայտնում են պայթյունի մասին, որին հաջորդել են կրակոցները։ Ոստիկանությունը փնտրում է երկու զինված մարդու։ Որոշ տվյալներով՝ նրանց ձերբակալել են մոտակայքում, հայտնում է Բի Բի Սի- ն։
Դեպքի վայր են մեկնում «շտապ օգնության» մեքենաները, պալատ տանող ճանապարհները փակվել են։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Այս միջադեպը տեղի է ունենում թուրքական բանակի եւ Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների եւ «Իսլամական պետության» գրոհայինների միջեւ բախումների ֆոնին։
Տեղական ԶԼՄ- ները հայտնում են, որ այսօր երկրի հարավ- արեւելքում՝ Սիիրթ նահանգում պայթյունի հետեւանքով զոհվել է 8 զինծառայող։




