ԿարևորՍպորտ

ՖԻԴԵ-ի նախագահը ժամանակավորապես թողնում է պաշտոնը ԵՄ պատժամիջոցների պատճառով

Շախմատի միջազգային ֆեդերացիայի` ՖԻԴԵ- ի նախագահ Արկադի Դվորկովիչը հայտարարել է պաշտոնից ժամանակավորապես հեռանալու մասին՝ իր նկատմամբ Եվրամիության կողմից պատժամիջոցների սահմանման պատճառով։

Կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կլինի շախմատի աշխարհի 15-րդ  չեմպիոն Վիշվանաթան Անանդը։

«Այսօր հրապարակվել է ԵՄ-ի որոշումը՝ իմ անունը ներառելով պատժամիջոցների 21-րդ փաթեթում։ Ցանկանում եմ հայտարարել, որ այս որոշումը համարում եմ անօրինական եւ անարդար, եւ այն անմիջապես կբողոքարկվի բոլոր հնարավոր միջոցներով։ Համոզված եմ, որ արդարությունը կհաղթի»,- հայտարարել է Դվորկովիչը։

Նա նշել է, որ մինչեւ դատական վճիռը պատժամիջոցները կարող են խոչընդոտել ՖԻԴԵ-ի գործունեությունը, ուստի ինքը ժամանակավորապես կասեցնում է իր լիազորությունները։

Արկադի Դվորկովիչը ռուս պետական ու քաղաքական գործիչ է, համարվում է նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մերձավոր։ Նա եղել է Մեդվեդեւի օգնականը, իսկ նրա վարչապետ դառնալուց հետո` ՌԴ փոխվարչապետ։

Կարդացեք նաև

Back to top button