Քաղաքական

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Օտտավայում հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի հարցերով նախարարի տեղակալ Գլեն Փերվսի և Կանադայի արտաքին գործերի փոխնախարարի ավագ տեղակալ Դեյվիդ Էնջելի հետ:

Ինչպես հայտնում են ԱԳ նախարարությունից, քննարկվել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները. շեշտադրվել է առևտրատնտեսական հարաբերությունների առավել ակտիվացման և փոխադարձ ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը:

Ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան շփումների կարևորությունը՝ Կանադայի հետ առկա քաղաքական երկխոսության շարունակական զարգացման նպատակով:

Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ ձևաչափերում գործընկերության հետագա ընդլայնման հնարավորություններին:

Կարդացեք նաև

Back to top button