ԿարևորՔաղաքական

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում (AFPC) մասնակցել է «Հայաստանի առաջընթացի ուղին» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, հայտնում են դեսպանությունից։

Իր ելույթում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, անդրադարձել երկկողմ համագործակցության զարգացման հիմնական ուղղություններին և ընդգծել տարբեր ոլորտներում առկա նոր հնարավորությունները՝ ներառյալ բարձր տեխնոլոգիաների, կրիտիկական հանքանյութերի, կիսահաղորդիչների, միջուկային էներգետիկայի և արհեստական բանականության ոլորտները։ 

Քննարկման ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և այլնի վերաբերյալ։

Կարդացեք նաև

Back to top button