
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա կլինի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը։
Ինֆանտինոյի խոսքով՝ աշխարհի չեմպիոններին նրանք միասին կհանձնեն գավաթը։
«Մենք նախագահի հետ միասին կլինենք՝ վայելելու եզրափակիչը և, իհարկե, գավաթը կհանձնենք հաղթողին»,-ասել է Ինֆանտինոն։
Մինչ այժմ Թրամփը չի մասնակցել մրցաշարի հանդիպումներին, սակայն մինչև դրա մեկնարկը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստների հետ՝ հաջողություն մաղթելով նրանց։




