ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացավ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչի կենտրոնական հանդիպումներից մեկը, որտեղ միմյանց դեմ մրցեցին Անգլիայի և Արգենտինայի ազգային հավաքականները։
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում Արգենտինայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Անգլիային:

Թիմերը զգուշավոր ֆուտբոլ խաղացին, և առաջին կեսն ավարտվեց առանց գոլերի՝ 0:0: Դարպասին առաջին հարվածը գրանցվեց միայն 33-րդ րոպեին:

54-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց անգլիացի կիսապաշտպան Էնթոնի Գորդոնը՝ Մորգան Ռոջերսի փոխանցումից հետո:
84-րդ րոպեին Էնցո Ֆերնանդեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ մրցավարի ավելացված ժամանակում (90+1 րոպե) Լաուտարո Մարտինեսը առաջ մղեց արգենտինացիներին: Երկու գոլային փոխանցումներն էլ կատարեց Լիոնել Մեսսին:

Արգենտինան դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ, որտեղ կխաղա Իսպանիայի հավաքականի դեմ, որը նախորդ օրը 2:0 հաշվով հաղթել էր Ֆրանսիային։





