ԿարևորՔաղաքական

Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի ԹՐԻՓՓ+ առևտրային հիմնադրամը

Ռուսաստանում ծնված մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ԹՐԻՓՓ+ ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ, գրում է The Guardianը։

Հիմնադրամը կկառավարի շուրջ 200 միլիոն դոլարի ներդրումային միջոցները, որոնք նախատեսված են Հայաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների տրանսպորտային, էներգետիկ և ռազմավարական ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման համար։

Սոկոլովը նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել։ Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոշոր ներդրողներից է և, ըստ հրապարակումների, հանրապետական քաղաքական կառույցներին երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում նվիրաբերել է ավելի քան 12 միլիոն դոլար։

The Guardian-ի փոխանցմամբ՝ Սոկոլովը նաև Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերության՝ Viva Armenia-ի բաժնետեր է, ինչպես նաև ղեկավար պաշտոններ է զբաղեցնում էներգետիկ և հեռահաղորդակցական մի շարք միջազգային ներդրումային նախագծերում։

Պետդեպարտամենտը հայտնել է, որ հիմնադրամը կտրամադրի վարկեր, ներդրումներ և դրամաշնորհներ՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում մասնավոր հատվածի ռազմավարական նախագծերի զարգացման նպատակով։ Գերատեսչությունը նաև վստահեցրել է, որ հիմնադրամի գործունեությունը կանցնի տարեկան հաշվետվությունների և անկախ աուդիտների միջոցով՝ ապահովելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

Կարդացեք նաև

Back to top button