ԿարևորՔաղաքական

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը

ՀՀ կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված է Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը։ 

Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու համաձայնագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը, ապա կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կփոխանցվի Ազգային ժողով։

TRIPP-ի համաձայնագիրը նախաստորագրվել էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում, իսկ վերջնական ստորագրումը կայացել էր հունիսի 4-ին։

Կարդացեք նաև

Back to top button