
Պենտագոնը հայտնել է, որ հերթական հարվածներն է հասցրել Իրանին։ Ի պատասխան՝ իրանական զինված ուժերը կրկին հարձակվել են Հորդանանում, Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաների վրա։
ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ փոխադարձ հարվածները վերսկսվել են շաբաթ օրը, երբ իրանական զինված ուժերը հարձակվել էին Հորմուզի նեղուցում գտնվող առեւտրային նավի վրա։ Համաշխարհային շուկաներում նավթի գները սկսել են աճել։
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի միայն տարածաշրջանում խաղաղության վերականգնումից հետո։
«Հորմուզի նեղուցով անցնելու հայտերը կքննարկվեն հերթականության կարգով միայն տարածաշրջանում «խաղաղության եւ կայունության» վերականգնումից հետո, որից հետո կտրվեն անհրաժեշտ թույլտվությունները»,- նշված է Հորմուզի նեղուցում նավարկությունը կարգավորելու նպատակով Իրանի ստեղծած «Պարսից ծոցի ջրային ուղիների վարչության» հայտարարության մեջ։




