
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը մահացել է 71 տարեկանում շաբաթ երեկոյան «կարճատեւ եւ հանկարծակի հիվանդությունից» հետո, հայտնել է Կոնգրեսում Հարավային Կարոլինան ներկայացնող սենատորի գրասենյակը։
NBC News հեռուստաալիքը հայտնել է, որ շաբաթ երեկոյան սենատորի Կապիտոլիումի բլրի վրա գտնվող տուն շտապօգնություն է ժամանել՝ սրտի կանգի հետ կապված ահազանգով։ Հաղորդագրությունում հիվանդի ինքնության մասին տեղեկություն չկար։
Կիրակի Գրեհեմի գրասենյակը հայտնել է, որ մասնագետների նախնական գնահատմամբ` հանկարծամահության հավանական պատճառը կարող էր լինել «աորտայի շերտազատումը՝ աթերոսկլերոտիկ սրտանոթային հիվանդության հետեւանքով»։
Միեւնույն ժամանակ Գրեհեմի գրասենյակը նշել է, որ մահվան վերջնական պատճառը դեռեւս որոշված չէ, եւ մահվան վկայականը կտրամադրվի միայն թունաբանական եւ մանրէաբանական փորձաքննություններից հետո»։
Գրեհեմն առաջին անգամ Սենատում ընտրվել է 2002 թվականին եւ այդ ժամանակից ի վեր հաճախ հանդես էր գալիս արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հարցերով։ Նա համարվում էր ամերիկյան արտաքին քաղաքականության «բազեներից» մեկը։ Սենատի ներկայիս կազմում նա զբաղեցնում էր բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնը եւ նախագահ Դոնալդ Թրամփի կարեւոր դաշնակիցներից էր։
Լինդսի Գրեհեմի մահվան մասին հրապարակային հայտարարությունից անմիջապես հետո Դոնալդ Թրամփը նրան անվանել է «ամենամեծ մարդկանցից եւ սենատորներից մեկը, որոնց ես ճանաչել եմ»։
Թրամփը նաեւ հայտնել էր, որ սենատոր հետ հեռախոսազրույց է ունեցել նրա մահվանից մի քանի ժամ առաջ։ Նա Կիեւից մեկ օր առաջ էր եկել եւ ձայնը հոգնած էր, հայտնել էր Թրամփը։
Սենատորը անցած ուրբաթ հերթական անգամ Ուկրաինայի մայրաքաղաքում հանդիպել էր նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Աջ ակտիվիստ Լորա Լումերը հայտարարել է, որ Լինդսի Գրեհեմի մահվանը կարող են առնչություն ունենալ Ռուսաստանը կամ Իրանը, թեեւ ապացույցներ չի ներկայացրել
Թրամփի համախոհ Լումերը հայտարարել է, որ Գրեհեմը կարող էր թունավորված լինել Ռուսաստանի կողմից եւ պահանջել է անցկացնել թունաբանական փորձաքննություն։
Նա նաեւ հայտարարել է, որ Լինդսի Գրեհեմի մահվանը կարող էր առնչություն ունենալ նաեւ Իրանը։
Շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականի տվյալներով՝ հենց Գրեհեմն էր համոզել Դոնալդ Թրամփին 2025 թվականին հարվածներ հասցնել Իրանին։ Նա նաեւ հանդես էր գալիս ԱՄՆ արտաքին քաղաքականության խստացման օգտին։




