ԿարևորՄիջազգային

Մոսկվայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով զոհվել է երեք մարդ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածի հետեւանքով Մոսկվայի մարզում երեք մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել, հայտնում է BBC- ին` վկայակոչելով նահանգապետ Անդրեյ Վորոբյովին։

Վորոբյովը սոցիալական ցանցերում գրել է, որ երեք զոհերը գտնվել են Իստրայի մունիցիպալ շրջանի Պիոներսկի բնակավայրում։ Եվս երեք մարդ վիրավորվել է, հրդեհ է բռնկվել հինգ առանձնատներում։

Բացի այդ, Սոլնեչնոգորսկում անօդաչու թռչող սարքը հարվածել է բազմաբնակարան բնակելի շենքին։ Երկու մարդ տուժել է, վնասվել են շենքի ապակիները, հայտնել է նահանգապետը։

Վորոբյովի խոսքով՝ գիշերվա ընթացքում «տարածաշրջանի տարածքի վրա խոցվել եւ ճնշվել է 81 անօդաչու թռչող սարք»։

Ավելի վաղ ուկրաինական եւ ռուսական տելեգրամյան ալիքները հրապարակել էին կադրեր, որոնցում երեւում են Մոսկվայի մարզում, այդ թվում՝ Սոլնեչնոգորսկում, ավերածություններն ու պայթյունները։

Կարդացեք նաև

Back to top button