ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի հարցով վերջնագիր է ներկայացրել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է շարունակել բանակցությունները Իրանի հետ նույնիսկ հրադադարից հրաժարվելու մասին հայտարարությունից հետո։ Սակայն պայմանն այն է, որ Թեհրանը հայտարարություն տարածի, որ չի սպառնա Հորմուզի նեղուցով անցնող նավերին, հայտնել է Politico պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Նրանց խոսքով՝ Իրանը հայտարարության մեջ պետք է ընդգծի, որ պարտավորվում է հրաժարվել նեղուցի շրջափակումից, տուրքեր գանձելուց, նաև առևտրային նավերի վրա հարձակումներից։

Վարչակազմն ակնկալում է, որ Իրանը համապատասխան դիրքորոշում կհայտնի հուլիսի 11-ին Օմանի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ։ «Եթե նրանք նման դիրքորոշում չընդունեն, ապա դա նրանց համար լավագույն օրը չի լինի», — հավելել է մեկ այլ աղբյուր։

Ըստ AFP գործակալության՝ վերջին էսկալացիայից հետո նավագնացության ծավալները նեղուցում զգալիորեն կրճատվել են։ Ինչպես հայտնել է Windward մոնիթորինգային ընկերությունը, անցած 12 ժամվա ընթացքում նեղուցով անցել է ընդամենը վեց նավ։ Համեմատության համար նշվում է, որ ընդամենը մի քանի օր առաջ 18-22 նավ էր անցնում Հորմուզով։

Բացի այդ, աճում է «թաքնված տարանցումների» թիվը, երբ նավերն անջատում են իրենց տրանսպոնդերները (ընդունիչ-հաղորդիչները)՝ սեփական գտնվելու վայրը թաքցնելու համար։ Նման դեպքերին բաժին է ընկնում թրաֆիկի գրեթե 40%-ը, ինչը վերջին վեց օրվա ամենաբարձր ցուցանիշն է։

Կարդացեք նաև

Back to top button