Սուրենավանում այս տարի գյուղատնտեսական սեզոնը նկատելիորեն պասիվ է։ Բնակիչներն ասում են, որ արտահանման դժվարությունները զգալիորեն ազդել են գյուղի տնտեսական կյանքի վրա։ Համայնքում վերջին տարիներին ենթակառուցվածքային լուրջ փոփոխություններ են կատարվում են՝ գազիֆիկացում, կոյուղու նորոգում և ճանապարհաշինություն։ Բնակիչների խոսքով՝ շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման ու տրանսպորտի խնդիրը։
Համայնքի ծանր խնդիրների համար լուծումներ փորձում է գտնել երիտասարդ ղեկավարը՝ արդեն 6 տարի պաշտոնավարող 29-ամյա Անի Վարդազարյանը՝ Հայաստանի ծանրամարտի հնգակի չեմպիոն, որը սպորտային ծանրաձողից անցել է համայնքային ծանրաձողին:




