ԿարևորՏնտեսական

Գյուղմթերքի արտահանման դիվերսիֆիկացման համար մեկ տարի ժամանակ ունենք. Փաշինյան

Մեկ տարի ժամանակ ունենք, որ ծիրանի և մյուս գյուղմթերքի արտահանումները առավելագույն դիվերսիֆիկացնենք, այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սա, ըստ նրա, բխում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության թեզից, որ «անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»։

«Այսինքն, եթե մենք տասնյակ շուկաներ որևէ բան արտահանում ենք, այդ շուկաներից որևէ մեկում մեզ համար չկանխատեսված իրադարձությունը չի կարող մեր շուկայի վրա ազդել։ Ընդհանրապես, բոլոր ապրանքատեսակների և ամեն ինչի պարագայում մենք պետք է գործենք այս տրամաբանությամբ։ Սա  նաև Հայաստանի ինքնիշխանության, անկախության և պետականության ամրապնդման ճանապարհն է»,- ասել է կառավարության ղեկավարը։

Կարդացեք նաև

Back to top button