ԿարևորՍպորտ

Երջանկության արցունքները. Արգենտինա- Եգիպտոս խաղի վերջում լացեց Մեսսին

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթահարեց Եգիպտոսի արգելքը 1/8 եզրափակիչում։ Մրցաշարի ամենադրամատիկ հանդիպումներից մեկում արգենտինացիները հաղթեցին 3:2 հաշվով. հաղթական գոլը գրանցվեց ավելացված ժամանակում։

Եգիպտացիները հաշիվը բացեցին արդեն 15-րդ րոպեին եւ երկար ժամանակ պահպանեցին առավելությունը, սակայն Արգենտինայի երկրպագուների համար իսկական լարվածությունը սկսվեց 67-րդ րոպեին, երբ Մոհամեդ Սալահի եւ Հայսեմ Հասանի արագ հակագրոհից հետո Մոստաֆա Զիկոն, Հասանի փոխանցումից հետո, գնդակը ուղարկեց Էմիլիանո Մարտինեսի դարպասը։ Հաշիվը դարձավ 2։0` հօգուտ Եգիպտոսի։

Դրամատիկ այս պայմաններում արգենտինացիները ճնշումն ուժեղացրին։ 79-րդ րոպեին Կրիստիան Ռոմերոն եզրից կատարված փոխանցումից գլխի հարվածով գրավեց դարպասը, իսկ 83-րդ րոպեին Լիոնել Մեսսին գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը։

Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին իրենց իսկ գրոհից հետո հոգնած եգիպտացիները չհասցրին վերադառնալ պաշտպանություն, եւ Էնցո Ֆերնանդեսը, Լաուտարո Մարտինեսի փոխանցումից հետո, գլխի հարվածով խփեց հաղթական գոլը։

Կարդացեք նաև

Back to top button