ԿարևորՀասարակություն

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել. Կենդանաբանական այգու պարզաբանումը

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել, տեղեկացնում են Երևանի Կենդանաբանական այգուց:

«Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծաղը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախօրեին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի:

Կարդացեք նաև

Back to top button