ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Անկարայում գումարվել Է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Ոստիկանները ձերբակալեցին ցուցարարներին

Անկարայում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին ընդառաջ տեղի են ունեցել բախումներ: Ոստիկանները բարձրացրել են վահանները, որ լրագրողների տեսախցիկների համար անհասանելի դառնան բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու մասին վկայող կադրերը:

Ըստ Թուրքիայի աշխատավորական կուսակցության ակտիվիստի, ձերբակալվել Է 22 ուսանող և 3 փաստաբան:

Երթևեկության սահմանափակում, երթերի արգելք

Թուրքիայի մայրաքաղաքում անվտանգության աննախադեպ խիստ միջոցներ են ձեռնարկվում: Անկարայի ղեկավարները հայտնել են, որ Հյուսիսատլանտյան դաշինքի տարեկան երկօրյա գագաթնաժողովի կապակցությամբ երթևեկության սահմանափակումներ են գործելու:

Anadolu պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, մայրաքաղաքում անվտանգությունն ապահովելու են հատուկ ծառայությունների 70 հազար աշխատակիցներ և 55 հազար ոստիկաններ:

Հուլիսի 5-ից 10-ն արգելվում Է ծանր բեռնատարների մուտքը մայրաքաղաք, կարգելվի նաև սկուտերների երթևեկությունը որոշ շրջաններում: Բացի այդ, գագաթնաժողովի օրերին կարգելվեն բողոքի ակցիաները, երթերը և զանգվածային հավաքները:

Քաղաքային ծառայությունները նորոգում են ճանապարհները, որոնցով պետք Է անցնեն արտասահմանցի բարձրաստիճան հյուրերին փոխադրող շարասյուները:

«ՆԱՏՕ չԷր լինի առանց ամերիկյան զենքի և առաջնորդության»

Գագաթնաժողովի մասնակիցների թվում Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա օդանավն այսօր ուղղություն Է վերցրել դեպի Անկարա:

32 պետություններից կազմված դաշինքի հավաքի օրակարգում գլխավոր հարցը Թրամփի հնչեցրած պահանջն Է:

ԱՄՆ ղեկավարը սպառնում Է դուրս հանել իր երկիրը ՆԱՏՕ-ից և Էապես կրճատել Եվրոպայում տեղակայված ամերիկյան ուժերը: Դրանից խուսափելու համար ՆԱՏՕ-ի անդամները կպարտավորվեն ավելացնել պաշտպանական ծախսերը:

Վերջերս Թրամփը Հյուսիսատլանտյան դաշինքն անվանել Է «թղթե վագր» և ասել, թե ՆԱՏՕ չԷր լինի առանց ամերիկյան զենքի և առաջնորդության:

Թրամփի տրիլիոնը

Միջազգային լրատվամիջոցների թիմերն արդեն հավաքվել են Անկարայում:

2017 թվականից ի վեր դաշինքի եվրոպական երկրները և Կանադան պաշտպանական ոլորտին տրամադրել են 1 տրիլիոն 200 միլիարդ դոլար:

Դա մամուլում արդեն անվանել են «Թրամփի տրիլիոնը», սակայն ԱՄՆ նախագահը բնավ տպավորված չԷ:

Նա կշտամբել Է դաշնակիցներին Իրանի դեմ պատերազմում ամերիկացիներին չսատարելու համար:

Թրամփի խոսքով, «Ամերիկան հավատարմությունից զատ դաշնակիցներից ոչինչ չի ուզում»: Նա վստահեցրել Է, որ նոր ներդրումների շնորհիվ ՆԱՏՕ-ն իսկապես կդառնա մոլորակի միան հզոր դաշինքը:

Վաշինգտոնի պատկերացմամբ, դաշինքի յուրաքանչյուր անդամ պետք Է պաշտպանական ծախսերը հասցնի ներքին համախառն արդյունքի 5 տոկոսին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն համոզված Է, որ դա միանգամայն իրատեսական նպատակ Է:

Թիրախը՝ ՀՆԱ-ի 5 տոկոսն Է

«Այստեղ՝ Անկարայում, ես ակնկալում եմ, որ պետությունները ներկայացնեն 5 տոկոսի շեմն ապահովելու հստակ, կոնկրետ և հավաստի ծրագիր: Եվ առ այս պահն առկա պատկերը շատ տպավորիչ Է: Անցած շաբաթ շատ լավ հանդիպում եմ անցկացրել Թրամփի հետ, քննարկել եմ եվրոպացիների և կանադացիների կողմից ծախսերն ավելացնելու թեման: Իհարկե, դա Պուտինի, Ռուսաստանի և Ուկրաինայի գործոններին Է առնչվում, բայց մեծ դեր Է կատարել նաև Թրամփի վճռական դիրքորոշումն ու պահանջն առաջ տանելը»,- ասել Է Ռյուտեն:

Պաշտպանությանը տրամադրվելիք ՀՆԱ-ի 5 տոկոսից 3.5 տոկոսը կգնա բուն ռազմական բյուջեին, իսկ 1.54 տոկոսը՝ զինված ուժերի համար ճանապարհների, կամուրջների ու նավահանգիստների կառուցմանը:

«Մենք կգտնենք նրանց համոզելու միջոցներ»

Մինչդեռ, ՆԱՏՕ-ի որոշ երկրներ դեռ չեն կարողանում պաշտպանությանը տրամադրել նախկին շեմով հաստատված գումարը, որը հավասար Է ՀՆԱ-ի 2 տոկոսին:

«Եթե մեկ-երկու պետություն դեռ պետք Է համոզվեն դրա {պաշտպանական բյուջեն ավելացնելու} անհրաժեշտության մեջ, մենք կգտնենք նրանց համոզելու միջոցներ»,- ասել Է գլխավոր քարտուղար Ռյուտեն:

Կարդացեք նաև

Back to top button