
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունում հայտնի են դարձել փլեյ-օֆֆի հաջորդ հանգրվան հասած բոլոր 16 հավաքականները։ Արդեն այսօր՝ հուլիսի 4-ին, ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի մարզադաշտերում կմեկնարկեն ամենաթեժ հանդիպումները։
Վերջին խաղերում Արգենտինան դրամատիկ պայքարում միայն լրացուցիչ ժամանակում է կարողացել 3-2 հաշվով հաղթել Կաբո Վերդեին, իսկ Եգիպտոսը հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասնել Ավստրալիայի նկատմամբ՝ ձևավորելով 1/8 եզրափակչի վերջին զույգերը:
Ներկայացնում ենք 1/8 եզրափակչի ամբողջական խաղացանկը․
Հուլիսի 4
- 21:00․ Կանադա-Մարոկկո
Հուլիսի 5
- 01:00․ Պարագվայ-Ֆրանսիա
Հուլիսի 6
- 00:00․ Բրազիլիա-Նորվեգիա
- 04:00․ Մեքսիկա-Անգլիա
- 23:00․ Պորտուգալիա-Իսպանիա
Հուլիսի 7
- 04:00․ ԱՄՆ-Բելգիա
- 20:00․ Արգենտինա-Եգիպտոս
Հուլիսի 8
- 00:00․ Շվեյցարիա-Կոլումբիա
Քառորդ եզրափակիչները կկայանան հուլիսի 9-11-ը, կիսաեզրափակիչները՝ հուլիսի 14-15-ին, իսկ աշխարհի նոր չեմպիոնի անունը հայտնի կդառնա հուլիսի 19-ին Նյու Յորքի «ՄետԼայֆ» մարզադաշտում կայանալիք մեծ եզրափակչում:




