Երաժշտական առավոտ

Հանրային ռադիոյի 100-ամյակը՝ երաժշտություն, մարզային հանդիպումներ և սիրված արվեստագետների հուշեր. «Երաժշտական առավոտ»

Այսօր «Երաժշտական առավոտ»-ի ուղիղ եթերը բացառիկ ձևաչափով է։

Հաղորդավար Տիգրան Հարությունյանը հաղորդումը վարում է հայ ժողովրդական երգարվեստի մեծանուն ներկայացուցիչ Ռուբեն Մաթևոսյանի հետ։

Տաղավարում է Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլը՝ դիրիժոր Աշոտ Պետրոսյանի ղեկավարությամբ, իսկ անսամբլի գեղարվեստական ղեկավարը Ռուբեն Մաթևոսյանն է։

Հաղորդման հյուրերն են սիրված արվեստագետներ Ռիմա Սարիբեկյանը, Հրանտ Մուրադյանը և Արթուր Իսպիրյանը։ Հաղորդման առանցքում են դեպի մարզեր իրականացված այցելությունները, ինչպես նաև Հանրային ռադիոյի 100-ամյա հոբելյանը։

Հյուրերը կիսվում են իրենց հիշողություններով, զգացողություններով և մտքերով՝ պատմելով, թե Հանրային ռադիոն ինչ նշանակություն և խորհուրդ ունի իրենց կյանքում ու ստեղծագործական ճանապարհին։

Կարդացեք նաև

Back to top button