ԿարևորՀասարակություն

«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնի» սաները հյուրընկալվել են Կենդանիների խնամքի կենտրոնում

«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի սաներն այցելել են Կենդանիների խնամքի կենտրոն, հայտնում են Երևանի քաղաքապետրանից։ Այցի շրջանակներում երեխաները ոչ միայն ժամանակ են անցկացրել ու խաղացել կենդանիների հետ, այլև մասնակցել հատուկ կրթական հանդիպման:

Մասնագետները երեխաներին սովորեցրել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները: Այս նախաձեռնությունները նպատակ ունեն կրտսեր սերնդի մոտ ձևավորել պատասխանատու, հոգատար և բարյացակամ վերաբերմունք կենդանիների հանդեպ:

Կազմակերպիչների փոխանցմամբ՝ նմանատիպ կրթական ու ճանաչողական հանդիպումները լինելու են շարունակական:

Կարդացեք նաև

Back to top button