
Իսպանիայի ազգային գրադարանում ներկայացված «Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» բացառիկ ցուցադրության նմուշները վերադարձել են Մատենադարան։



Մեկ սրահում կազմակերպված ցուցադրությունն ունեցել է աննախադեպ հետաքրքրություն՝ կարճ ժամանակահատվածում հյուրընկալելով շուրջ 13 000 այցելուի, հայտնում են Մատենադարանից։
Նշվում է, որ Մատենադարանի հավաքածուների միջազգայնացումը շարունակելու է մնալ առաջնահերթություն:




