
Այս պահին TRIPP-ն իրականացվում է ՀՀ-ԱՄՆ ձևաչափով դրա իրականացման փուլում ենք, այսօր լրագրողների ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Չէի ուզի այս պահին ապագայի մասին ինչ-որ բան ասել»,- այսպես է արձագանքել հետագայում TRIPP-ում Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության հարցին:
Միաժամանակ փոխարտգործնախարարը շեշտել է, որ TRIPP-ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով, քանի որ Հայաստանն այս պահին ԵԱՏՄ անդամ է։ Նա նաեւ շեշտել է, որ այդ կարգավորումներն իրականացնում են Հայաստանի մաքսային մարմինները։




