ԿարևորՄիջազգային

ԱՄՆ Գերագույն դատարանը վերահաստատել է ծննդով քաղաքացիության իրավունքը, որը փորձում էր չեղարկել Թրամփը

ԱՄՆ Գերագույն դատարանը չի չեղարկել և վերահաստատել է երկրի տարածքում ծնվածների քաղաքացիության իրավունքը (birthright citizenship):

Այս իրավունքը երաշխավորված է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությամբ (14th Amendment)։ ԱՄՆ տարածքում ծնված ցանկացած երեխա ավտոմատ կերպով ստանում է քաղաքացիություն, անկախ նրանից, թե ինչ իրավական կարգավիճակ ունեն նրա ծնողները։

ԱՄՆ Գերագույն դատարանը 6-3 ձայների հարաբերակցությամբ անվավեր է ճանաչել Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որով փորձ էր արվում սահմանափակել երկրի տարածքում ծնվածների քաղաքացիության իրավունքը։

Ծննդյան իրավունքով քաղաքացիության ստացումը սահմանափակող նախագահական հրամանագիրը հրապարակվել էր 2025 թվականի հունվարին՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից կարճ ժամանակ անց։

Փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո դեմոկրատների կողմից վերահսկվող մի քանի նահանգներ ու քաղաքներ դատական հայցեր էին ներկայացրել՝ պահանջելով չեղարկել այն։

Սկզբնական շրջանում երեք դաշնային դատավորներ փորձել էին կասեցնել հրամանագրի ուժի մեջ մտնելը, սակայն նրանց որոշումները չեղարկվել էին ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից։ Ի վերջո, այդ տարբեր դատական գործերը միավորվել էին մեկ ընդհանուր վարույթում, որի վերաբերյալ էլ Գերագույն դատարանը կայացրել է իր վերջնական վճիռը

Կարդացեք նաև

Back to top button