ԿարևորՀասարակություն

Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և Պարեկային ծառայության համագործակցության արդյունքում Սյունիքի մարզի ճանապարհներին կատարվում են ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումներ։ Տեղադրվում են ճանապարհային ազդանշանային կոներ։

«Ճկուն սյուները տեղադրվում են առավել վտանգավոր և բարդ ճանապարհահատվածներում՝ նպաստելով ճանապարհի եզրերի և երթևեկության ուղղության ավելի լավ տեսանելիությանը, վարորդների կողմնորոշմանը՝ հատկապես գիշերային ժամերին և սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Մեկնարկը տրվել է Կապանի տարածաշրջանից։ Անվտանգության բարելավման միջոցառումները կշարունակվեն բոլոր տարածաշրջաններում»,– ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button