ԿարևորՀասարակություն

Բաքվի նոր առաջարկը. փորձագիտական հայացք անհետ կորածների որոնման մեխանիզմներին

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակում անցկացվող «Անհետ կորած անձանց խնդրի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» թեմայով միջազգային համաժողովում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն կստեղծվի գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհետ կորածների և թաղման վայրերի մասին: Ըստ հայտարարության՝ տրամադրված տեղեկությունները կօգտագործվեն բացառապես մարդասիրական նպատակներով, իսկ տեղեկություն տրամադրող անձը որևէ պարագայում պատասխանատվություն չի կրի։ «Այստեղ նպատակը անհետ կորած անձանց ճակատագրի պարզմանը նպաստելն է»,- նշել է Հասանովը:

Ինչ մեխանիզմով է հնարավոր անհետ կորած անձանց գերեզմանները գտնելը կամ նույնականացնելը։ Ո՞վ է երաշխավորելու տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը։ Այս ու այլ հարցերի շուրջ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ զրուցել է Կարեն Ղազարյանը։

Կարդացեք նաև

Back to top button