ԿարևորՍպորտ

ԱԱ-2026. Ֆրանսիան 4։1 հաշվով հաղթեց Նորվեգիային

Ֆրանսիան 4։1 հաշվով հաղթեց Նորվեգիային 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության I խմբի կենտրոնական խաղում։

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն առաջին խաղակեսում հեթ-տրիկ ձևակերպեց՝ աչքի ընկնելով 7-րդ, 20-րդ և 32-րդ րոպեներին։ Ֆրանսիացիների չորրորդ գոլը հանդիպման ավելացված ժամանակում խփեց Դեզիրե Դուեն՝ 90+4-րդ րոպեին։

Նորվեգիայի կազմում 21-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Թելո Օսգաարդը։ Երկրորդ խաղակեսում Յորգեն Ստրանդ Լարսենը չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը։

Ֆրանսիան 9 միավորով զբաղեցրեց խմբի առաջին տեղը։ Նորվեգիան և Սենեգալը հավաքեցին 6-ական միավոր, իսկ Իրաքը մնաց առանց միավորի։ Խմբի մյուս խաղում Սենեգալը 5։0 հաշվով հաղթեց Իրաքին։

1/16 եզրափակչում Նորվեգիան կմրցի Կոտ դ’Իվուարի հավաքականի հետ, իսկ Ֆրանսիայի մրցակիցը կորոշվի ավելի ուշ։

Հանդիպումը կայացավ Բոստոնի մերձակայքում գտնվող «Ժիլեթ» մարզադաշտում։

2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

Կարդացեք նաև

Back to top button