
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականն իմացել է իր մրցակցին 2026 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում։ 1/16 եզրափակիչում արգենտինացիները կմրցեն Կաբո Վերդեի ընտրանու հետ։
Սպասվող հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին (Երևանի ժամանակով՝ 02:00-ին):
H խմբի վերջին տուրում Կաբո Վերդեի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Սաուդյան Արաբիայի հետ: Նախորդ երկու խաղերում ևս խաղաղ ելք գրանցելով Իսպանիայի (0-0) և Ուրուգվայի (2-2) հետ՝ աֆրիկյան թիմը վաստակեց 3 միավոր, ինչը բավարար էր խմբում երկրորդ հորիզոնականը գրավելու և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար:
Արգենտինայի հավաքականը թեև դեռ չի անցկացրել J խմբի վերջին տուրի հանդիպումը Հորդանանի դեմ, սակայն արդեն իսկ երաշխավորել է առաջին տեղն իր քառյակում։ Արգենտինացիները նման արդյունքի հասել են նախորդ երկու խաղերում Ալժիրի (3-0) և Ավստրիայի (2-0) նկատմամբ տարած հաղթանակների շնորհիվ:
H խմբի հաղթող ճանաչվեց Իսպանիայի հավաքականը։ Փլեյ-օֆֆում իսպանացիներն ուժերը կչափեն J խմբում երկրորդ տեղը զբաղեցրած թիմի՝ Ավստրիայի կամ Ալժիրի հետ։
Աղբյուր՝ armsport.am




