ԿարևորՍպորտ

Երևանի քաղաքապետը պարգևատրել է Եվրոպայի մեծահասակների առաջնության մեդալակիրներին ու գլխավոր մարզիչներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է 2026թ. Եվրոպայի և աշխարհի գավաթի առաջնություններում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մարզիկներին և հավաքականի մարզիչներին:

«Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացմանը՝ նպաստելով համայնքում սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպի խթանմանը»,-ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Պարգևատրել եմ 2026թ. Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մեր մարզիկներին և հավաքականի մարզիչներին»,- գրել է քաղաքապետը։

Ըստ քաղաքապետի՝ իրենք մշտապես կանգնած են մեր մարզիկների կողքին՝ աջակցելով նրանց նոր հաղթանակների և բարձր արդյունքների ճանապարհին։

Կարդացեք նաև

Back to top button