ԿարևորՄիջազգային

Թրամփի` Հորմուզը բաց է հայտարարության ֆոնին` ՄԱԿ-ը դադարեցրել է նեղուցում նավերի տարհանումը

ԱՄՆ-ը Իրանի հետ բանակցություններում գտնվում է ուժեղ դիրքում, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ Հորմուզի նեղուցն «արդեն բաց է», ինչպես նաեւ ընդգծել, որ «աշխարհը մեծ վտանգի մեջ կլիներ, եթե Իրանն ունենար միջուկային զենք»։

Մինչդեռ` ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը դադարեցրել է ավելի վաղ ծրագրված ավելի քան 11 հազար նավաստիների տարհանումը, որոնք մնացել էին Հորմուզի նեղուցում՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի սկսվելուց հետո։ Որոշման պատճառը նեղուցով անցնող բեռնատար նավի վրա հասցված հարվածն է եղել։

Կազմակերպության ղեկավար Արսենիո Դոմինգեսը հայտնել է, որ հաջողվել է տարհանել մի քանի նավ, սակայն իրենք ցանկանում են համոզվել, որ գործողությունը շարունակելու համար առկա են «անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ»։

The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորմուզի նեղուցում` Օմանի ափերին, հարված է Սինգապուրի դրոշի տակ անցնող բեռնատար նավին։

Կարդացեք նաև

Back to top button