
Եվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմ։ Գերմանիայի մի շարք երկրամասերում օդի ջերմաստիճանը 38-40 աստիճան է։ Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է՝ հարավից ներթափանցող տաք օդային զանգվածների պատճառով շոգը կպահպանվի նաև առաջիկա օրերին։
Բարձր ջերմաստիճանի պատճառով մի շարք եվրոպական երկրներում գործում են եղանակային վտանգի բարձր մակարդակի նախազգուշացումներ։


Օդերևութաբանների գնահատմամբ՝ սա տարվա ամենաուժեղ շոգի ալիքներից մեկն է, որը մեծացնում է նաև անտառային հրդեհների վտանգն ու ծանրաբեռնում առողջապահական ծառայությունները եվրոպական մի շարք երկրներում։
Օրվա ամենաթեժ ժամերին փողոցները գրեթե դատարկվում են, քաղաքներում բացվում են հովացման կետեր, իսկ բուժծառայությունները հատկապես զգուշացնում են տարեցներին, երեխաներին և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին խուսափել բաց արևի տակ երկար մնալուց։
Շոգի ալիքը տարածվել է նաև եվրոպական մի շարք այլ երկրներում, որտեղ գործում են բարձր մակարդակի եղանակային նախազգուշացումներ։




