
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական ԱԹՍ- ի հարձակման հետեւանքով այրվում է Պոլտավայի նավթաբազան։ Սա մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ հարձակումն է։ Հրդեհներ այդ օբյեկտում գրանցվել էին նաեւ հունիսի 6-ին եւ 16-ին։
Երկրամասի Կրասնոարմեյսկի շրջանի ղեկավար Ալեքսանդր Խարիտոնովը հայտնել է, որ Պոլտավայի ստանցիայի նավթաբազայում հրդեհը բռնկվել է անօդաչու թռչող սարքերի բեկորները ընկնելու հետեւանքով։ Իշխանությունները ժամանակավորապես փակել են ստանիցայից դուրս եկող ճանապարհներից մեկը։
«Գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 269 ուկրաինական անօդաչու թռչող սարք 11 մարզերի, Մոսկվայի շրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի եւ Սեւ ծովի տարածքների վրա», հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։




