
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` հունիսի 25-ի ցերեկը եւ վաղը գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։
Քամին` հարավարեւմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 2- 4 աստիճանով։
Երեւանում` երեկոյան եւ գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Ցերեկը կլինի 29- 21, երեկոյան`22- 24, գիշերը`17- 19 աստիճան։
Մայրաքաղաքում ամենատաք հունիսի 25-ն արձանագրվել է 2021 թվականին` 40.2°C, ամենացուրտը` 1969 թվականին` 9.7°C։




