Տնտեսական

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչներին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նորանշանակ և առաքելությունն ավարտող Կովկասի տարածաշրջանային տնօրեններին և Հայաստանյան ներկայացուցչության ղեկավարներին։

Շնորհավորելով Թոմաս Կայրիսին և Ռեմոն Զաքարիային նոր պաշտոններում նշանակման կապակցությամբ` փոխվարչապետը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերն այսուհետ ևս կընդլայնվեն:

Փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել Ալկիս Դրակինոսին և Ջորջ Ախալկացիին՝ պետական կառույցների և մասնավոր հատվածի հետ կատարված արդյունավետ և կարևոր աշխատանքի համար։

Կարդացեք նաև

Back to top button