Ընտրություններ 2026ԿարևորՀասարակություն

Սահմանադրական դատարանը ԿԸՀ-ից, ՆԳՆ-ից  եւ ԱԱԾ-ից տեղեկություններ ու նյութեր է պահանջել

Սահմանադրական դատարանն իր աշխատակարգային որոշմամբ մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցչի հունիսի 22-ի միջնորդություն-առաջարկությունը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ու ներքին գործերի նախարարությունից պահանջել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների այն մասնակիցների ամբողջական տվյալները, որոնց քվեարկության վայրը պահվել է գաղտնի, ընտրական ցուցակներում բնակության վայրի հաշվառումից ժամանակավորապես հանված անձանց թիվը, նաեւ տեղեկություններ, թե ի՞նչ իրավական, տեխնիկական և կազմակերպական վերահսկողական մեխանիզմներ են գործել՝ բացառելու համար նշված անձանց կողմից երկու կամ ավելի անգամ քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը։

Մեկ այլ որոշմամբ ՍԴ-ն Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է մայիսի 25-ից մայիսի 31-ը (ներառյալ), հունիսի 1-ից հունիսի 7-ը (ներառյալ), հունիսի 8-ից հունիսի 14-ը (ներառյալ) Հայաստան մուտք գործած քաղաքացիների թիվը՝ ներքոնշյալ ժամանակահատվածների կտրվածքով դրանք համադրելու նպատակով։

Ինչպես նաեւ պահանջել է նույն ժամանակահատվածների համար ՀՀ տարածքից դուրս եկածների թիվը։

Back to top button