ԿարևորՀասարակություն

«Վահագն Վիշապաքաղ» արձանը տեղադրվեց Երեւանի քաղաքապետարանի դիմաց` Ռուսաստանի հրապարակում

Այսօր քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի «Վահագն Վիշապաքաղ» արձանը տեղափոխվել եւ տեղադրվել է Երեւանի քաղաքապետարանի դիմաց։

Բացման արարողության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ «հուշարձանը վերադառնում է Երեւանի կենտրոն»։

Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի եւ դրվագող Ներսես Չարխչյանի «Վահագն Վիշապաքաղ» արձանը պղնձից է, ունի 3,5 մետր բարձրություն։

 Հայկական դիցաբանության պատերազմի աստծո արձանը ստեղծվել եւ ներկայիս Մաշտոցի պողոտայում տեղադրվել է 1969 թվականին։

Հետո տեղափոխվել է ներկայիս Ազնավուրի հրապարակ, 1980-ականներին` Էջմիածնի խճուղի։

2004 թվականին այն վերականգնվել է եւ տեղադրվել  ԵրևանԷջմիածին մայրուղու կամրջի մոտ, իսկ այսօր արդեն հանգրվանել է Ռուսաստանի հրապարակում։

Կարդացեք նաև

Back to top button