ԿարևորՄիջազգային

Բրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը

Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ 15 անդամ պետությունների ներկայացուցիչները երեքշաբթի գաղտնի հանդիպում են անցկացրել «Թալիբան»-ի պատվիրակության հետ, հաղորդում է Euronews-ը։ Քննարկվել է աֆղանցիների հայրենադարձման խնդիրը։

ԵՄ-ում ավելի շատ կառավարություններ են հանդես գալիս այն աֆղանցիների արտաքսումը արագացնելու եւ ծավալը մեծացնելու օգտին, որոնց ապաստանի դիմումները մերժվել են, ինչպես նաև հյուրընկալ երկրներում հանցագործություն են կատարել։

Բրյուսելում կայացած հանդիպման մանրամասներն ու վայրը չի հրապարակվել։

Ըստ Euronews- ի` նիստն անցկացվել է Շվեդիայի համանախագահությամբ, որը այն երկրների շարքում է, որտեղ աֆղանցիների թիվը բնակչության համեմատ ամենաբարձրերից է։

Հանդիպումը տեղի է ունեցել Եվրահանձնաժողովի շենքերից դուրս և անցկացվել է բացառապես տեխնիկական մակարդակով։

Կարդացեք նաև

Back to top button