ԿարևորՄիջազգային

ՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները Բելառուսի տարածքում տեղադրված տեխնիկական սարքերի մասին։ Զելենսկին նշել էր, որ դրանք օգնում են ռուսական զինված ուժերին հարվածներ հասցնել Ուկրաինային։

«Սա ակնհայտորեն միտված է Բելառուսն ուղղակիորեն հակամարտության մեջ ներքաշելու և ռազմական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնելու համար՝ բարդացնելով հակամարտության քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման հնարավորությունները»,- Լավրովի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս»-ը։

Լավրովը նշել է, որ անցյալ տարվա մարտից գործում է Մոսկվայի և Մինսկի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը եւ «անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ձեռնարկել պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը՝ մեր դաշնակցի անվտանգությունն ապահովելու համար»։

Ուրբաթ Զելենսկին հայտարարել էր, որ Բելառուսում տեղադրված են ռետրանսլյատորներ , որոնք «ճշգրտում են կրակը ուկրաինական բնակչության ուղղությամբ»։ Նա պահանջել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «հեռացնի» կամ «անջատի» դրանք

«Կարծում եմ՝ նրան մեկ շաբաթը բավական կլինի դա անելու համար։ Եթե նա դա չանի, մենք կանենք»,- ասել էր Զելենսկին։

Կարդացեք նաև

Back to top button